Հայաստանում հեպատիտ Ց-ով տարեկան առնվազն 1000 պացիենտ անվճար բուժում կստանա

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2023-2026 թվականների ծրագիրը», որի շրջանակներում, նախատեսվում է հեպատիտ Ց-ով տարեկան առնվազն 1000 պացիենտի բուժում։ Դրանից բացի, գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների շրջանում համայնքային ամբուլատորիաներում և շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ պարբերական հետազոտություններ են իրականացվում՝ նպատակ ունենալով դրանց վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Այս մասին այսօր, Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևերում: Վերը նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 12 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 1,3 անգամ:
Հայաստանում 1999 թվականից ներդրվել են հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները։ Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում՝ 140 անգամ:
2019 թվականից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել, որը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության վառ ապացույցն է:
Վիրուսային հեպատիտը հիմնականում լուռ է․ քրոնիկ վարակների դեպքում ախտանշաններն ի հայտ են գալիս միայն հիվանդությունը զարգանալուց հետո՝ ուշ փուլերում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Սուր հեպատիտների դեպքում կարող է լինել բավականին արտահայտված կլինիկական պատկեր: Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն հեպատիտ Բ-ն և Ց-ն ամենամտահոգիչն են և ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում:
Աշխարհում տարեկան արձանագրվում է ավելի քան մեկ միլիոն մահ հեպատիտից և յուրաքանչյուր տասը վայրկյանը մեկ՝ նոր քրոնիկ վարակ: Ահա թե ինչու լյարդի առողջությունը գլխավորն է մարդու առողջության համար:
Օրվա խորհրդով՝ անհրաժեշտ է համախմբվել՝ սովորելու, կրթելու և պաշտպանելու կանխարգելման, թեստավորման և բուժման հարցերը: Միասին մենք կարող ենք վերացնել հեպատիտը և ապահովել ավելի առողջ ապագա բոլորի համար: Խոսե՛ք ձեր բժշկի հետ՝ պարզելու՝ ինչպես պաշտպանվել հեպատիտից:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74113.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88511.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93709.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
91909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110806.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115605.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
264804.11.2026, 23:31