Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է
![]() 273 Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 17:54 Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ՝ Արշակունյաց 28/11 հասցեում գտնվող 192 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), սակայն, հետագայում, առանց դրա նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության, Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է քաղաքացի Ռ.Ա.-ին: Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ վերը նշված 192 քմ մակերեսով հողամասը գտնվում է հասարակական նշանակության կանաչ տարածքի գոտում։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, խախտելով վերոնշյալ որոշումների, ինչպես նաև Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները՝ 2012 թվականի նոյեմբերի 23-ին մասնավորեցման ոչ ենթակա, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող հասարակական նշանակության 192 քմ մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով փոխանցել են Ռ.Ա.-ին՝ էական վնաս պատճառելով պետության (համայնքի) օրինական շահերին։ 2023 թվականի հուլիսի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը 2023 թվականի հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը և դրա հետևանքները վերացնելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
