«Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից սարսափում է ալիևը». Մետաքսե Հակոբյան
![]() 949 Կիրակի, 30 հուլիսի, 2023 թ., 01:00 Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Այսօր, ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ հայտարարեցին, որ եկել են համաձայնության. պետք է սկսել հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու գործընթացը: Իսկ էլ ինչ ապացույցներ են պետք ՀՀ և ՌԴ իշխանություններին տեսնելու և հասկանալու համար, որ ադրբեջանցին նենգ է, արնախում ու ՀԱՅԻՆ ոչնչացնելու համար ոչ մի բանի առջև չի կանգնելու և իր համար առ ոչինչ է ցանկացած պայմանավորվածություն, նույնիսկ իր ստորագրությամբ վավերացված, ինչպես օրինակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ռուսաստանի Դաշնությունը, որը հայտ է ներկայացրել լինել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր դերակատար, անհապաղ պիտի իրացնի այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: Դուք իրավունք չունեք թույլ տալ ալիևին իր հանցագործ մտադրությունները բավարարելու»։ Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
