Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել

«Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել
264
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 19:36

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ֆիլմը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ:

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը: