Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«24 ժամ անց նոր միայն իր հետ կապ են հաստատել և ասել, որ ընդգրկված է անցանկալի անձանց ցուցակում». Ք. Վարդանյան

«24 ժամ անց նոր միայն իր հետ կապ են հաստատել և ասել, որ ընդգրկված է անցանկալի անձանց ցուցակում». Ք. Վարդանյան
276
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 11:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսայութ է տարածել՝ կից գրառմամբ. «Արենի Մարկոսյանն է, ով շուրջ 24 ժամ է գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, ստիպված գիշերել է այնտեղ:
Երեկվանից նրան որևէ բացատրություն չէին տալիս, թե ինչու են իր մուտքն արգելում երկիր:
Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում»: