Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Որոշում կայացնելուց չեմ նայում անձերի անուններին». Ժորա Չիչոյան

«Որոշում կայացնելուց չեմ նայում անձերի անուններին». Ժորա Չիչոյան
361
Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 15:12

Դատավորների ընդհանուր ժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Գայանե Հակոբյանին կալանք տալուց հետո իրեն ուղղված քննադատություններին, դատավոր Ժորա Չիչոյանը պատասխանել է. «Քննադատությունները պետք է լինեն չափավոր և օրենքի շրջանակներում: Ինձ համար անթույլատրելի է դատարանի կողմից կայացված դատական ակտը քննադատել էն տեսանկյունից, երբ դրա բովանդակության ու հիմնավորվածության վերաբերյալ անձը որևէ տեղեկություն չունի»: Հարցին՝ եթե կողմերը տեղերով փոխվեին, օրինակ Փաշինյանի ընտանիքից որևէ մեկն առևանգման գործով անցներ, ի՞նչ կաներ, նշել է. «Վստահաբար նույն որոշումն էր կայացվելու: Դատական ակտ կայացնելուց ոչ թե նայում ենք անձանց անուններին, այլ՝ փաստերն ու իրավիճակը»:

«Որոշում կայացնելուց չեմ նայում անձերի անուններին». Ժորա Չիչոյան