Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սերժ Սարգսյանը Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել ընտրություններին դիտարկել Աշոտյանի թեկնածությունը». Շարմազանով

«Սերժ Սարգսյանը Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել ընտրություններին դիտարկել Աշոտյանի թեկնածությունը». Շարմազանով
348
Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 20:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։
Հետեւաբար .բոլոր «լուրերը»,թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։
ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.
1. Կապիտուլյանտի հեռացում։
2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»։