Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում

Արցախում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում
361
Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 16:06

Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում ,որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու ,հացի արտադրամասեր տեղափոխելու ,ինչպես նաև պահեստավորելու համար։
Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք ՝ բոլոր այն քաղաքացիները ,ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր , դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով։
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ