Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պայքարել այդ կարգի ***երի դեմ հնարավոր է միայն մեկ ձևաչափով»․ Աբովյան

«Պայքարել այդ կարգի ***երի դեմ հնարավոր է միայն մեկ ձևաչափով»․ Աբովյան
345
Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 00:36

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ պետության կառավարման համակարգը սկսում է սպասարկել այլ պետությունների, ազգերի, ժողովուրդների շահերը, իսկ սեփական ժողովրդին անընդհատ վախեցնում է, ստորացնում է, ստում է, փորձելով սերմանել մարդկանց մոտ հնազանդություն պետության կորստի և ազգային ոչնչացման վտանգները առջև, հենց այդ պահին տեղեկատվական ասպարեզ են նետվում մարդիկ, որոնք սեփական երեխային կամ ծնողներին ավելի քիչ են դասում, քան փողը և պաշտոնը։
Այդ մարդիկ սկսում են ուղղակի սպասարկել թշնամու շահերը, մեծարելով թշնամուն և ստորացնելով իրենց արյունակիցներին։ Այդ կարգի մարդիկ (չնայած դրանց մարդ անվանել չի կարելի) ոչ պակաս վտանգավոր են, քան ուղղակի թշնամին, քանզի հենց այդ կարգի քարոզի հետևանքում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հավատը և կամքը։
Պայքարել այդ կարգի վիժվածքների դեմ հնարավոր է միայն մեկ ձևաչափով։
Չլսել իրենց, չկարդալ դրանց գրառումները և հիշել իրենց։
Ֆիքսել։
Չմոռանալ։
Քանզի, երբ այս թրքահաճո մղձավանջը ավարտվի, իրենց բոլորին անհրաժեշտ է լինելու ենթարկել խստագույնս պատասխանատվության։
Ընդ որում կապ չունի թե, որ երկիր են դրանք փախչելու։
Ուշադրություն չդարձնելով ոչ մի արդարացումների»։

Աղբյուրը`   Արման Աբովյան