ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին
![]() 241 Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 15:36 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, իրենց մտահոգությունն են հայտնում Մաեստրո Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ ՏՏ համայնքի ներկայացուցիչները խնդրում են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Նամակը ամբողջությամբ՝ ստորև. «Հարգարժա՛ն տիկին Վարդապետյան, մենք՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներս, այս նամակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ Ձեզ ենք դիմում որպես անհատներ, որոնք խորապես մասնագիտացված են տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում և գնահատում են մաեստրո Սմբատյանի բացառիկ ջանքերը եւ ունեցած նշանակալի ազդեցությունը հայ երաժշտարվեստում, ինչը ստիպում է վերագնահատել ստեղծված իրավիճակը։ Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակություն ունի ցանկացած հասարակության համար և մենք էլ, կարևորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում ենք մեր նամակն ընդունել որպես խնդրանք և փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Հարգելի՛ գլխավոր դատախազ, խնդրում և հորդորում ենք անել ամեն ինչ, որ մաեստրո Սմբատյանը լինի իր ոլորտում, որտեղ առաջամարտիկ է և իրականացնում է հեղափոխական աշխատանք, պատվով ներկայացնում է մեր երկիրն ամբողջ աշխարհում։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու արդարադատությանը: Մեզ զանգահարում և իրենց զորակցությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի և երկրի համար մտահոգ այլ ներկայացուցիչներ ևս՝ համարելով, որ նախքան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը պետք է տարվի պատշաճ քննություն»,- նշված է տեքստում:
|

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
