Բանտում խոշտանգել են քաղաքացուն, որն այժմ վերակենդանացման բաժանմունքում է
![]() 393 Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 18:12 Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգումների մասին բազմաթիվ ահազանգեր է ստանում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը։ Դրանք մարդուն և հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդուն տանջելու, խոշտանգելու, նվաստացնելու, նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու մասին են։ Մեզ ուղղված ահազանգերի հիման վրա հնարավոր է պնդել, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողներն այդ քաղաքացիներին ընդունում են որպես հանցագործներ (անկախ նրանից՝ դատարանի վճիռ կա, թե՞ ոչ-հեղ․)՝ չնկատելով, որ նրանք կարող են առողջական բազում խնդիրներ ունենալ։ Օրերս Forrights.am-ը գրել էր 54-ամյա Անդրանիկ Սարգսյանի մասին, որն ունի ողնաշարային տուբերկուլյոզ ու պարբերական ցավերի մեջ է քրեակատարողական հիմնարկում, որի արտաքնոցից օգտվելիս մշտական խնդիրներ է ունենում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խիստ անմարդկային վերաբերմունք ցուցաբերել են նաև 45-ամյա Արսեն Սիմոնյանի նկատմամբ, ինչի հետևանքով քաղաքացին նախ 96 կիլոգրամից դարձել է 36 կգ ու այժմ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Սիմոնյանը, որն ունեցել է բազում առողջական խնդիրներ, թմրանյութ օգտագործելու մեղադրանքով կալանավորվել է 2022-ի մայիսին։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեցած առողջական խնդիրները խորացել են, սակայն ՔԿՀ որևէ ներկայացուցիչ չի նկատել կամ չի ցանկացել նկատել դրանք։ Արմեն Սիմոնյանի քույրը՝ Մարգարիտա Վարդանյանն ասում է՝ այնքան են անտարբերության մատնել, որ լյարդի հետ կապված հիվանդությունը (լյարդի ցիռոզը) սրվել է, հերթական սուր նոպայի ու ուշաթափության ժամանակ այլ ելք չի եղել, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, բայց առանց որևէ բուժման անմիջապես վերադարձրել են դարձյալ ՔԿՀ։ «Հիվանդանոցում բժշկուհի Հասմիկ Լևոնովնայի ախտորոշմամբ պարզվեց, որ անալիզները չէին համապատասխանում կալանավայրում պահման պայմաններին, պետք էր տեղափոխել հիվանդանոց, որպեսզի հսկողություն լիներ, բուժում նշանակեին։ Բայց անգամ բժշկի ցուցումը հիմք չէր, որ տեղափոխեին, եղբայրս սուր ցավերից ուշաթափվել էր, վատացել, հասկացան, որ ամեն ինչ վատ է, տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, բայց շատ շուտ նորից հետ տարան։ Մի քանի անգամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից փորձել ենք տանել քաղաքացիական հիվանդանոց բուժման, բայց ՊՈԱԿ-ը չէր համաձայնում, ասում էր, որ կալանավորը դատավորի հայեցողության տակ է, կուզի բաց կթողի, կուզի՝ ոչ», -Forrights․am-ին պատմում է կալանավորի քույրը՝ Մարգարիտա Վարդանյանը՝ պնդելով՝ եղբորը քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաները խոշտանգել են։ Վարդանյանի մատնանշած ՊՈԱԿ-ը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն է։ Այդ հիմնարկի ղեկավարի տեղակալը՝ Նաիրա Բաբայանը, ասում է՝ բժիշկ է, համատեղությամբ լրատվամիջոցների հետ կապերն է համակարգում։ Բժիշկ մամուլի խոսնակը երբեք ըստ կարգի չի պատասխանում լրագրողների հարցերին, գտնում է ամեն պատճառ դրանցից խուսափելու համար, իսկ եթե պատասխանում էլ է ապա դրանք շատ կոպիտ են, սաստող ոճով։ Այս անգամ էլ՝ Արմեն Սիմոնյանի հետ կատարվածի մասին հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե «հեռախոսով որևէ տեղեկություն չենք տրամադրում»։ Առաջարկեցինք գրավոր հարցում անել, սակայն այս անգամ էլ ասաց, որ մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնում կամ պետք է հայտնեն տվյալ անձի համաձայնությունն ստանալու դեպքում։ Ինչևէ, Մարգարիտա Վարդանյանն ասում է՝ եղբոր վիճակն այնքան վատ է եղել, որ «Արմավիրից» տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ։ «Այնքան էր վատացել, որ թոքից ջուր էին քաշում, արյունը շատ քիչ էր, ներարկեցին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ենք դիմել ու նրանց միջամտությամբ հանձնաժողով է կազմվել։ Արդեն երրորդ ամիսն է, հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը տա, որի հիման վրա էլ կորոշեն՝ սահմանե՞լ բաց կալանք, թե՞ ոչ», -ասում է քույրը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
