Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մտել ենք համընդհանուր շեղման փուլ». Կարեն Հեքիմյան

«Մտել ենք համընդհանուր շեղման փուլ». Կարեն Հեքիմյան
343
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 19:24

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայազգի բնակչության զգալի մասն անվերադարձ շեղվում է:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Երևանի մի քանի հատվածներում կրակոցներ են հնչել: Ընդ որում, կրակել են բնակարանների և մարդատար տրանսպորտի ուղղությամբ:
Եվ, այս առնչությամբ, միջին վիճակագրական հայաստանցիները լրիվ լուրջ մտածում են, որ .... «Քոչարյանը Ղարաբաղը ծախել ա, զենքերը Հայաստան ա բերել ու կրակում ա»: Կրկնում եմ՝ սա հոգեբուժարանի հիվանդասենյակներից մեկում ընթացող զրույցի մեջբերում չէ: Սա հայաստանաբնակների զգալի հատվածի հավաքական կարծիք է:
Լավ, ենթադրենք՝ Հայաստանում անտանելի շոգ է, սոցիալական վիճակը ծանր է: Բա ԱՄՆ-ու՞մ:
Ուրեմն, Լոս Անջելեսի հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով: Ընդ որում, վերջիններս բողոքի ակցիաներ են իրականացնում ..... կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի առջև: Ստացվում է՝ Ադամ Շիֆն այնքան հզոր է, որ Արցախից դուրս է վռնդել ռուսական զորքին և իր օգնականի ու քարտուղարուհու հետ միասին փակել է Լաչինի միջանցքը: Ամոթ Ադամ Շիֆին:
Փաստորեն, խնդիրը շոգն ու սոցիալական վիճակը չէ: Կամ մտել ենք համընդհանուր շեղման փուլ, կամ ազգովի սատանային տեր ու տիրակալ ենք ճանաչել: Թեպետ, մեծ հաշվով, դա նույն բանն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան