Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ընտրողների քվեները փոշիացնողները». Ոսկան Սարգսյան

«Ընտրողների քվեները փոշիացնողները». Ոսկան Սարգսյան
276
Երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ., 00:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընտրողների քվեները փոշիացնողները
Սեպետմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրե;լ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս: Պարզ է, որ 13 կուսակցություններից ևմեկ դաշինքից անցողիկ շեմը հաղթահարելու է 3, առավելագույնը՝ 4 քաղաքական ուժ։ Այդ դեպքում ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում, ընտրական մեծ ծախսեր անում այն կուսակցությունները, ովքեր 1-2 տոկոս քվե են ստանալու, որտեղի՞ց են այն փողերը, որ նրանք ծախսելու են ընտրությունենրի կազմակերպչական գործերի, քարոզչության, վստահված անձանց և այլնի համար։ Կարելի է ենթադրել, որ այդ փողերն օրվա իշխանությունը, և դրա հետ կապված օլիգարխներն են այդ չանցողիկ կուսակցություններին թաքուն տալու, որ նրանք ընտրություններին մասնակցելով՝ փոշիացնեն ընտրողների ձայները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան