Օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն՝ նորմայից բարձր 5-7 աստիճանով:
Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.
Երևանում՝ +41.0 °C,
Մերձավանում՝ +40.5 °C,
Արտաշատում՝ 40.4 °C,
Աշտարակում՝ +40.0 °C:
Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.):
Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․),
Արտաշատում՝ 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),
Աշտարակում՝ 0.3-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.),
Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.
Երևանում՝ +40.7 °C,
Մերձավանում՝ +40.5 °C,
Արմավիրում՝ +40.0 °C:
Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ 39.5 °C, 2006թ.),
Մերձավանում՝ 0.9 °C -ով (+39.6 °C, 2006թ.):
Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.):

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
55613.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
87308.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
90507.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
95806.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
95206.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
105503.09.2026, 11:00
«Հերթական խայտառակ վիճակը, այս անգամ՝ Ազատի ջրամբարում». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
127830.08.2026, 22:54
«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ
128830.08.2026, 21:18