Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մենք մի շրջափուլում ենք, երբ անհրաժեշտ է օտարել իշխանություն և ընդդիմություն». Վահրամ Թոքմաջյան

«Մենք մի շրջափուլում ենք, երբ անհրաժեշտ է օտարել իշխանություն և ընդդիմություն». Վահրամ Թոքմաջյան
225
Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 02:06

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Մենք մի շրջափուլում ենք, երբ անհրաժեշտ է օտարել իշխանություն և ընդդիմություն։ Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի համար հոգ տանելու ժամանակներ են։
Եթե 11 մարդու մահվան համար մեզնից յուրաքանչյուրը կարող է միայն սգալ ու անհատական պատասխանատվություն չկրել, ապա ինքնասպան եղած զինվորի, ինքնասպան եղած մոր համար մեղավոր են նաև հասարակական, սոցիալական, մշակութային ոչնչացված մեխանիզմները։
Մահն անընդհատ մոտենում է մեզնից ցանկացածին ու շարունակաբար մոտենալու է։ Ամեն օր՝ գիտակցաբար, թե անգո, մենք զգալու ենք դրա շունչը, հետևանքը, զգացումի խեղդոցը։
Ասածս վերանձնային է, անհատական մակարդակում՝ ներանձային։
Զուտ իրար հասկանալու, կենցաղից վեր կանգնելու, ծանոթ-անծանոթի նկատմամբ հոգ տանելու, անկախ տեսակից միմյանց խնամելու ժամանակներ են։
Հասարակական խեղված հարաբերություններում հանրային մեխանիզմները վերաիմաստավորման կարիք ունեն։ Զինվորը պետք է հասկանա, որ բանակի հակագողական մշակույթից անդին մարդիկ կան, որոնք իրեն սիրում են, հարկ եղած դեպքում՝ խնամում, անզգուշորեն երեխա կորցրած մոր կողքին պետք է լինի զորավոր համայնքը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, հարևանը, անծանոթը, Մարդը։
Մարդ մնալու ու մարդ սիրելու ժամանակներն են։ Նեղմտությունից վերանալու ու միմյանց քոմակ լինելու։
Մեղադրել, պիտակավորել, ոչնչացնել դեռ կհասցնենք՝ ավելի լուսավոր օրերում։
Հայաստանն է մեղք...»:

Աղբյուրը`   Վահրամ Թոքմաջյան