«Գրանիկ Խնկոյանը ինքնասպան չի եղել». ինչ է հայտնի զինծառայողի մահվան մասին
![]() 655 Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 14:24 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Չգիտես, զինվորին ո՞ր թշնամուց պաշտպանես՝ ներսի թշնամո՞ւց, թե՞ դրսի». երեկ Շիրակի մարզի Բենիամին գյուղ մեր այցելության ժամանակ հեկեկալով ասում էր 15 օր առաջ՝ օգոստոսի 11-ին սպանված 19 ամյա Գրանիկ Խնկոյանի մայրը՝ Վարդուհին։ Գրանիկը հասցրեց ծառայել ընդամենը 7 ամիս։ Նա Շիրակի պետական համալսարանի ուսանող էր, գեղեցկադեմ, հասակը 1․90։ Բենիամին գյուղը ողբում էր Գրանիկի մահը։ Նա ընտանիքի առաջնեկն էր, երկար սպասվածը։ Մայրն ասում էր 5 տարի բժիշկների դռները թակելուց հետո է ծնվել որդին։ Անասելի վիշտ է ընտանիքի համար։ Ընտանիքին մանրամասներ էր հայտնի որդու մահվան մասին։ Նախ հրամանատարներից մեկը զորքի առջև ստորացրել է նրան, հայհոյել գլխարկը գցել գետնին և տշել, ապա մի քանի հոգով ծեծել են ու սպանել։ Քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակել, ընդ որում նույն օրվա մեջ այս զորամասից երկրորդ մահվան դեպքն է ինքնապանություն որակվել։ Իրականում ոչ թե քննչական կոմիտեն է ինքնասպանություն որակողը, այլ պաշտպանության նախարարությունը։ Որպես ինքնասպանի, Զինկոմիսարիատը թույլ չի տվել Գրանիկ Խնկոյանին զինվորական կարգով հողին հանձնել։ Անարգել են ոչ միայն զինվորի հիշատակը, այլև ընտանիքին, խորացնելով նրանց ողբերգությունը։ Սա ՊՆախարար Պապիկյանի և քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի համատեղ ջանքերի հետևանքն է։ Այլևս աչքաչափով են որոշվում ինքնասպանները, քննության կարիք չկա։ Այս կառույցնեից որևէ մեկը ընտանիքի դուռը չի բացել։ Ինքնասպանությունը որակվում է պատասխանատվությունից խուսափելու և ընտանիքի վրա մեղքը բարդելու համար։ Այսպիսի անտարբերություն և անպատասխանատվություն նույնիսկ նախկինների ժամանակ չի եղել։ Պարոն Պապիկյան, դուք նախկիններից նախկին եք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
