Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ. այսօր Սևանա լճի օրն է

Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Այսօր Սևանա լճի օրն է, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշենք, որ 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։ «Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ։ Պահպանե՛նք Սևանը միասին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.44մ (20.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.021մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 181.317մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 85.999մլն. մ³

Ուժգին անձրև և կարկուտ՝ Լոռու մարզում (տեսանյութ)
31627.08.2026, 17:36
Գորշ արջը՝ Խոսրովի անտառում (տեսանյութ)
39826.08.2026, 20:30
«Տաքացման հետևանքով հազարավոր կետեր են հասել Գրենլանդիայի ափեր». Լևոն Ազիզյան
44726.08.2026, 10:42
Աշխարհի ամենաերկար քարացած ծառը գտնվում է Թաիլանդում (տեսանյութ)
90826.08.2026, 00:48
«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
90119.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
99618.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
100517.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
109116.08.2026, 23:30