Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՀՀ-ում իշխանափոխության ձախողվելու դեպքում Արցախի ու Հայաստանի տարանջատումը կարագանա». Արման Մելիքյան

«ՀՀ-ում իշխանափոխության ձախողվելու դեպքում Արցախի ու Հայաստանի տարանջատումը կարագանա». Արման Մելիքյան
423
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 01:36

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի գրառումը. «Պատկերը դեռևս ամբողջական չէ՝ սպասենք, թե Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի հրաժարականն ինչպիսի վերադասավորումների կհանգեցնի։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ համաժամանակյա ջանքեր են գործադրվելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Դրա համար Երևանի քաղաքապետի ընտրությունները կարող են համապատասխան մթնոլորտ ու գործողությունների տիրույթ ձևավորելու միջավայրն ապահովել։ Իշխանափոխության իրականացման հավանականությունն այս պահին իմ գնահատմամբ մոտավորապես 30% է կազմում։ Ձախողվելու դեպքում Արցախի ու Հայաստանի տարանջատումը կարագանա»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան