«Մոտ 60%-ով ալյուր էի խնայում ու շատ լավ հաց էր ստացվում». Հասմիկ Բաբաջանյան
![]() 832 Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 00:30 Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տատս պատմում էր, որ սովի տարին իր երեխեքին, ինչու չէ, նաև ողջ գյուղին, փրկել է իր գյուտարարությամբ։ Մեկ ընտանիքի տրվող ալյուրը չէր բավականացնում, ու մարդիկ քաղցած էին մնում։ Գյուղը կարտոֆիլի մեծ այգիներ ուներ, փոքր կարտոֆիլը տալիս էին անասուններին։ Տատս այդ փոքր կարտոֆիլը հենց իր կլեպով եփում, մաղով անց էր կացնում և քիչ ջրիկ թանձրուկ պատրաստում։ Հետո ալյուրը թթխմորով բացում ու խառնում էր թանձրուկին։ Այնպիսի բոքոններ էին ստացվում, որ «մաքուր ալյուրով բոքոնը նրանց կողքին կամաչե»։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ հացը տալոնով էր, մենք էլ էինք քաղցած մնում, ես նման ձևով պատրաստում էի։ Հավատացնում եմ մոտ 60 տոկոսով ալյուր էի խնայում ու շատ լավ էր ստացվում։ Նույնիսկ բրնձի եփուկով եմ հաց թխել։ Ասեմ, որ ողջ պատերազմի ընթացքում մեր հացը մենք էինք թխում, երբ լույս էին տալիս։ Սահմանամերձ, կրակի տակ գտնվող գոտում էինք։ Այնպես որ, հավատում եմ մեր ազգի հնարամտությանը և հուսով եմ՝ անձնական նախաձեռնություն կցուցաբերեն։ Դժվար է, բայց պիտի պատվով դուրս գանք այս վիճակից»։ Աղբյուրը` Հասմիկ Բաբաջանյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
