Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հասարակության մեջ թշնամանք ձևավորելու նպատակով կտարածվեն անհավանական լուրեր». Արա Պողոսյան

«Հասարակության մեջ թշնամանք ձևավորելու նպատակով կտարածվեն անհավանական լուրեր». Արա Պողոսյան
410
Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 00:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վստահ եմ, շուտով հակառուսականությունն ահագնանալու է։ Ավելին, հասարակության մեջ թշնամանք ձևավորելու նպատակով շուտով կտարածվեն ամենահավանական ու անհավանական լուրեր, որոնք հանրային լայն դիսոնանս պետք է առաջացնեն։ Ի դեպ, առաջին «ծիծեռնակները» արդեն նետվում են տեղեկատվական դաշտ։
Վախենամ՝ հակառուսականութան տարածման մունետիկներն անգամ մարդկային կյանքի զոհաբերման առաջ կանգ չառնեն։
Այստեղ պահանջվում է հասարակության բարձր գիտակցություն, որպեսզի կեղծն ու իրականը իրարից տարբերվի, հակառակ դեպքում քաոսը անկառավարելի ընթացք կարող է ստանալ։
Իսկ որ էլ ավելի վտանգավոր է, հնարավոր է, որ այդ օպերացիան ավարտվի Ռուսաստանի դիրքերի է‘լ ավելի ուժեղացմամբ, ինչ կարող է Հայաստանի համար արժենալ պետականություն։
Քաոսի ծառաները միանշանակ Հայաստանի և հայ ժողովրդի շահերով չէ, որ առաջնորդվում են, այլ օտար շահերով, որոնց հետ մենք կապ չունենք»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան