Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ո՞վ էր կառավարության շենքի վրա Արցախի դրոշը ծածանում. «Փաստ»

Ո՞վ էր կառավարության շենքի վրա Արցախի դրոշը ծածանում. «Փաստ»
346
Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 09:12

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, շատերի ուշադրությունը գրավեց Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա «սավառնող» Արցախի դրոշը: Սոցցանցերում այդ տեսանյութի տարածմանը զուգահեռ՝ տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով կարող էր կազմակերպած լինել այդ ակցիան:

Մեր տեղեկություններով, Արցախի դրոշի «դրոնային» ծածանումը Հանրապետության հրապարակում նախաձեռնել ու իրականացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը չհերքեց տեղեկությունները, բայց և, միևնույն ժամանակ, չցանկացավ հավելյալ տեղեկություններ հայտնել»:

Մանրամասները՝ թերթի համարում: