Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ալիևի նախկին խորհրդականն ազդարարել է, թե փոքր մի բան տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ հիմնականը՝ 2024-ին». Սաֆարյան

«Ալիևի նախկին խորհրդականն ազդարարել է, թե փոքր մի բան տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ հիմնականը՝ 2024-ին». Սաֆարյան
408
Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 10:18

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Հեյդար Ալիևի նախկին խորհրդականի թվիթերյան գրառումն է հայ-ադրբեջանական նոր բախման թեմայով. ազդարարել է, թե փոքր մի բան տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ հիմնականը՝ 2024-ին է, երբ Վաշինգթոնը և Մոսկվան ընտրությունների մեջ կլինեն:

Այն որ 2025-ին ընդառաջ՝ երբ լրանում է հրադադարի 5 տարին, խոսել եմ դեռ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո, և ոչ միայն ես: Ու մենք լարվածության աճի ականատեսն ենք այդ ժամկետին ընդառաջ: Դժվար չէր նաև գուշակել ԱՄՆ կամ Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամկետի հաշվարկը, ինչը որ Բաքուն միշտ արել է 2016-ին, 2020-ին...

Այնպես որ՝ նորություն ոչինչ չկա:

Բայց ուշադրություն դարձրեք՝ Էլդարի ասած աշնանային լոկալ կոնֆրոնտացիային ընդառաջ Կրեմլն է օրումեջ ասում, որ ամեն ինչ Հայաստանի ու Փաշինյանի մեղքով է տեղի ունենում, հիշեցնելով ՀԱՊԿ-ը Գեղարքունիքից մինչև Մեղրի տեղակայելու առաջարկը, Ադրբեջանն ու Ալիևի ռեժիմի խոսնակներն են ասում, որ ամեն ինչի մեղավորը Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանն են, որ հրաժարվում են 2020-ի հետպատերազմյա պարտավորություններից:

Ու սարսափելիորեն նույն նառատիվները կրկնում են Հայաստանում ընդդիմադիր, իսկ իրականում՝ հիբրիդային-պրոքսի ուժերը....

Մեզ հավաքականություն, կազմակերպվածություն, արագագործություն ու սթափություն է հարկավոր»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան