Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԵՄ դիտորդական առաքելությունն «անհանգստությամբ ականատես է եղել» սահմանային շրջաններում լարվածության աճին

ԵՄ դիտորդական առաքելությունն «անհանգստությամբ ականատես է եղել» սահմանային շրջաններում լարվածության աճին
312
Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 19:00

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելությունն անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին: Այդ մասին նշված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին Եվրոմիությանը զեկուցելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։