Ինչի՞ վրա է հույսը դրել ՔՊ-ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի ընտրություններին ընդառաջ, խորհրդարանում «բաց դռների» օրեր են հայտարարել. մինչև դեկտեմբերի 17-ը քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել ոչ միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները, այլև ԱԺ որոշ մշտական հանձնաժողովներ: Բակային հանդիպումներ կազմակերպելը ՔՊ-ի համար դարձել է խնդրահարույց՝ Նիկոլ Փաշինյանն առանց հսկայական թիկնազորի փողոց դուրս չի գալիս և Երևանի քարոզարշավին իր մասնակցությունն իրականացնում է փակ հանդիպումների, դպրոցներ այցելելու, անգամ մարզային շրջագայությունների տեսքով։
Մյուսներն էլ խնդիրներ ունեն՝ նախօրեին բակերից մեկում Ալեն Սիմոնյանի վրա բարձրահարկից ջուր են լցրել: Տիգրան Ավինյանին ավելի չեզոք են ընդունում երևանցիները, բայց նրան մենակ թողնելն էլ աչք է ծակում՝ որտե՞ղ է հսկայական իշխող կուսակցությունը: Այնպես որ, ՔՊ-ի հույսը մնացել են նման ընդունելություններն ու խոստումները, որ ուղիղ հանդիպումների, թաղեթաղ շրջելու բացը դրանով լրացնեն»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին
2217:36
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան
4117:12
«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
4816:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
6016:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
8816:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4916:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5215:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
5815:18