Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել

Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
71
Երեկ, 23:49

Կահիրեի հյուսիսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով բռնկված հրդեհից առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
«Միջադեպի հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 15 տուժած, զոհերի թիվը հասել է 30-ի»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունից հավելել են, որ դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 39 մեքենա, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի շրջանում գտնվող բոլոր բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Cairo24 հեռուստաալիքը հաղորդել է, որ բենզատարը շրջվել և բռնկվել է Կահիրեի հյուսիսում գտնվող Էլ-Վարաք շրջանում։ Կրակը տարածվել է նաև մի քանի այլ ավտոմեքենաների վրա, որոնք միջադեպի պահին գտնվել են շրջված ավտոցիստեռնի մոտակայքում։ Թե ինչն է դարձել բենզատարում վառելիքի պայթյունի պատճառ, չի հստակեցվում։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին կարգադրել է ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն և դրամական փոխհատուցումներ վճարել բոլոր տուժածներին ու զոհվածների ընտանիքներին։