«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ։
Օրերս Սրբուհի Գալյանն ակնարկել է, թե ընդդիմադիր պատգամավորների այցերը բանտեր պայմանավորված են «կոնկրետ անձանց ճակատագրով»:
Ըստ էության, Գալյանի ուղերձը սա է. «քաղբանտարկյալներին մի տեսակ շատ եք այցելում, իսկ մնացածներին՝ ոչ»։
Մի կողմ դնենք այն, որ այս պնդումը սուտ է (քանի որ ընդդիմադիր պատգամավորներն այլ բանտարկվածների խնդիրներով էլ են զբաղվում) և, ամենայն հավանականությամբ, նաև «մուտիլովկա» (չենք կարող բացառել, որ նպատակը լարվածություն ստեղծելն է քաղաքական և ոչ քաղաքական բանտարկյալների միջև)։
Գալյանը փաստացի հնչեցրել է նիկոլական ռեժիմի մտահոգությունը, որ քաղաքական կարված գործերով բանտարկվածներին չի ստացվում լրիվ մեկուսացնել։ Մեկուսացված մարդկանց վրա ավելի հեշտ է հոգեբանական ճնշում գործադրելը, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ քաղբանտարկյալներին այցելելով, նիկոլական ռեպրեսիվ ապարատի գործը բարդացնում են։
Կարելի է ենթադրել, որ ռեժիմի ներսում այս հարցը քննարկվում է, և հնարավոր է փորձեն քաղբանտարկյալների տեսակցությունները սահմանափակելու նոր ձևեր մեյդան բերել։
Հիմա առաջարկս... Նիկոլական ռեժիմի այս «բզբզոցը» կասեցնելու տարբերակ կարող է լինել, եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հերթապահություն կազմակերպեն և ամեն օր պատգամավորների մի խումբ քաղբանտարկյալներին այցելի, հետո այդ մասին հրապարակումներ անեն։
Ես գիտեմ, որ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք ռեգուլյար այցելում են քաղբանտարկյալներին, բայց եթե ԲՈԼՈՐԸ միանան այդ այցելություններին, ապա նախ՝ ռեպրեսիվ ապարատի գլխացավանքը կմեծանա, երկրորդը՝ քաղբանտարկյալների թեման շատ ավելի բարձր հնչեղություն կունենա։
Է՛լ ավելի մեծ հնչեղություն կստանա թեման, եթե ընդդիմադիր 2 խմբակցությունները քաղբանտարկյալների հարցով համատեղ խումբ կազմեն, որն, ասենք՝ ամիսը մեկ կհանդիպի լրագրողներին և կիրազեկի հանրությանը քաղբանտարկյալների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների մասին։
Ի՞նչ կասեք, ընկերնե՛ր»։

Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
1322:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
3822:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
3722:00
«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան
6021:42
««Արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա». Անի Խաչատրյան
7721:06
«Շատ ֆիլմեր պետք է նկարել մեր զինվորների, երկիրը պաշտպանելու գնացած մարդկանց մասին»․ Խորեն Լևոնյան (տեսանյութ)
7121:00
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար (տեսանյութ)
6420:48
«Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը». Լևոն Ազիզյան (լուսանկար)
7720:36