Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
39
Այսօր, 23:30

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Ն․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Մելս Ֆ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը նախ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։