Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ի՞նչ է նշանակում Բաքվին առանձին-առանձին առաջարկություններ ներկայացնելը»․ քաղաքագետ

«Ի՞նչ է նշանակում Բաքվին առանձին-առանձին առաջարկություններ ներկայացնելը»․ քաղաքագետ
432
Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 09:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Բաբայանը հաստատում է, որ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, բայց չի մանրամասնում՝ ո՞ւմ, ի՞նչ խողովակներով և ի՞նչ արձագանք է ստացել։
Երբ ասում եմ՝ ԼՂ-ն վաղուց կորցրել է իր սուբեկտությունը, հենց նման իրավիճակը նկատի ունեմ:
Մինչև վերջերս Արցախի էլիտայի տարբեր ներկայացուցիչներ սեպարատ աշխատում էին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ՝ պայքարելով, այսպես ասած, գեներալ-գուբերնատորի կարգավիճակի հետ:
Հիմա փաստորեն սկսվել է Ադրբեջանի հետ «ինտեգրման» կուրսը: Բաբայանի «բացահայտումից» պարզ է դառնում, որ Ստեփանակերտում փաստացի գոյություն չունի իշխանություն(ինչը սուբեկտության հիմնական հատկանիշներից մեկն է) ու ԼՂ էլիտայի տարբեր սուբյեկտներ «յուրովի» «ինտեգրվում» են Ադրբեջանին:
Ես որևէ մեկին մեղադրելու ցանկություն չունեմ, փաստն եմ արձանագրում, որը թերևս ստեղծված ծանր վիճակի արձանագրումն է:
ԼՂ-ն «խուրդվում» է ոչ միայն Ալիևի ագրեսիվ քաղաքականության, Փաշինյանի «հետևողական» քաղաքականության, այլ նաև Ստեփանակերտի էլիտայի անպատասխանատու վարքագծի հետևանքով:
Ի՞նչ է նշանակում Բաքվին առանձին-առանձին առաջարկություններ ներկայացնելը: Բաքվի հետ խոսել պետք է ու անպայման, բայց դա պետք է անել պաշտոնական Ստեփանակերտի խողովակներով, եթե, իհարկե, Արցախի էլիտան գիտակցում է գոնե նվազագույն սուբեկտության կարևորությունը»։