Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնության ենթարկելու վերաբերյալ գործը կկարճեն

Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնության ենթարկելու վերաբերյալ գործը կկարճեն
426
Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 23:30

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթն արդեն քանի ամիս է, ինչ «քնեցված» վիճակում է։ Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի բացառել, որ քրեական վարույթն առաջիկայում կարճվի։
Ապրիլին ՔԿ մոտ իրականացվող ակցիայից հետո ծնողները հայտարարել էին, որ իրավական պայքարի նպատակ այլևս չեն տեսնում, գործը քաղաքական է, այդուհանդերձ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը շարունակում է ներկայացուցչություն իրականացնել։ Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ գործն այս պահին տեղից չի շարժվում, համենայն դեպս՝ իրենց մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել և չի էլ նախատեսվում։ Փաստաբանի կարծիքով՝ քրեական վարույթը դեպի կարճում է գնում։