«Առանց մտածելու դուրս է տվել». Զախարովա
![]() 1929 Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 13:12 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցկայքի իր էջում արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը: «Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»: Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է: Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ամեն ինչ ջուրը կընկնի: Մի նեղացեք. այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել: Ձեր վերաբերմունքը նրա ասածին՝ մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրալիր»,- գրել է Զախարովան: Հիշեցնենք՝ լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ»: Աղբյուրը` Մարիա Զախարովա |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
