Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են. ահազանգ

Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են. ահազանգ
566
Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 19:36

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են:
Այս մասին կցկտուր տեղեկություններ հայտնի դարձան օրվա ընթացքում։ Հասարակական գործիչ, բլոգեր Միկա Բադալյանը Գորիսից երեկ երեկոյան անհետացել է, կտրված են բոլոր տեսակի կապերը նրա հետ։
Ավելի ուշ որոշ ականատեսներ անանուն հայտնեցին, որ դիմակավորված անձինք ԱԱԾ-ի կամ ուժային այլ կառույցի համազգեստով Միկա Բադալյանին առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկից։ Այդ մասին հայտարարություն տարածեցին նաև ռուսական թելեգրամ-ալիքները և լրատվական միջոցները։
Արդեն մոտ մեկ օր որևէ լուր Միկայից չկա։
Հիշեցնեմ, որ Միկա Բադալյանը մշտապես հանդես է գալիս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դիրքերից և մեղադրում Հայաստանի կառավարությանը՝ հակառուսական միտումնավոր քայլերի համար»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան