Շերամի փողոցում 2 տարեկան երեխան վայր է ընկել պատուհանից
![]() 688 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 23:36 Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասված, էպիդուրալ հեմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա: Բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և երեխային շտապ ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի քանի րոպեով բացակայել է հյուրասենյակից, որի ժամանակ 2-ամյա աղջնակն անզգուշությամբ 2-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է ընկել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
22717:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15412:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
14711:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
41909:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
36909:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
496Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
465Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
367Երեկ, 14:42
