Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին մեկնարկելու է Ազգային ժողովի նոր նստաշրջանը։ Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որոնք մեծամասնությունը կառավարության հեղինակած նախագծերն են և հիմնականում նոր են, քննարկվելու են առաջինից երկրորդ ընթերցում ռեժիմով։
Իհարկե, հաջորդ շաբաթ կրկին շարունակվելու է Երևանի ավագանու քարոզարշավը, սակայն ՔՊ խմբակցության պատգամավորներին ասվել է, որ պետք է մասնակցել նիստերի աշխատանքներին։ Խոսքը հատկապես չորեքշաբթի օրվա մասին է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության անդամների հետ խորհրդարանում լինի և պատասխանի պատգամավորների հարցերին։ Վերջինիս վաղուց խորհրդարանում չեն տեսել, և հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդեն պարզ է, թե ինչ հարցեր են հնչելու այդ օրը։
Առհասարակ, սպասելի է, որ օրակարգից շեղումներ կլինեն, և քննարկումներ կծավալվեն հենց սահմանային իրավիճակի, անվտանգային հարցերի ու հայկական երկու հանրապետությունների գլխին կախված վտանգների շուրջ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1111:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
4510:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
13710:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
17509:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
5509:36
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»
6209:30
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»
6909:24
Իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
7209:18