«Անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները»․ Բլինքեն
![]() 1042 Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 10:42 ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից: Հայտարարության մեջ, մասնավորպես, ասված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նկատում ենք, որ մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի ճանապարհների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Նաև հորդորում ենք առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում գործընթացն այս նպատակից: Խնդիրները լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է: Կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև»,- ասված է Բլինքենի հայտարարության տեքստում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
