Վրաստանի խորհրդարանում կքննարկվի նախագահի իմպիչմենթի հարցը
![]() 1383 Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 11:06 Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում կքննարկի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենթի հետ կապված սահմանադրական առաջարկի վերաբերյալ պատգամավորների ստորագրությունների իսկության հարցը, գրում է aliq.ge-ն։ Իմպիչմենթի առաջարկի հիմնավորումները նախագահի կատարած արտասահմանյան այցերն են, որոնց համար կառավարությունը համաձայնություն չի տվել Զուրաբիշվիլիին։ Նախագահի իմփիչմենթի առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի եզրակացությունը ներկայացնելու համար։ Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
