Քաղաքապետի թեկնածուի փեսային ստիպել են ազատման դիմում գրել. նա հրաժարվել է ՔՊ-ի հետ համագործակցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը փաստացի (ճնշման տարբեր օղակներ գործի դնելով) ստիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երևանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է:
Պարզվում է՝ այս ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձևավորել և քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: Վիկտոր Մնացականյանը քանի որ կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ:
«Մեր տեղեկություններով՝ դատավորի ազատման դիմումն արդեն ԲԴԽ-ում է: Իհարկե, փորձեցինք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից. դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցեց. «Բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»»:
Մանրամասները՝ թերթի համարում։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1111:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
4510:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
13710:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
17509:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
5509:36
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»
6209:30
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»
6909:24
Իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
7209:18