Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի մասով արտահոսք է եղել. «Ժողովուրդ»
![]() 968 Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ազատումը բավականին խորը արմատներ ունի: Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ դժգոհություններ է ունեցել, և ներքին քննարկում է եղել նրան փոխարինող գտնելու վերաբերյալ: «Մեզ հասած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել, որից հետո որոշել են կոնկրետ քայլերի գնալ: Մասնավորապես, Աննա Հակոբյանի անվտանգության պետ Արթուր Գասպարյանը սկսել է ակտիվանալ ՊՊԾ-ում, ու Հովհաննիսյանի շուրջ օղակը սկսել է սեղմվել: ՊՊԾ-ում մթնոլորտը թեժացել է, և Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պահը հասունացել է սեպտեմբերի 9-ին՝ «Դվին մյուզիք հոլ»-ի բակում հնչած հրավառության պայթյուններից հետո: Երբ ՀՀ ոստիկանապետից Նիկոլ Փաշինյանը բարկացած հետաքրքրվել է, թե ով է թույլ տվել այդ ժամին նման հրավառություն կազմակերպել, զեկուցվել է, թե թույլտվություն չեն ունեցել կազմակերպիչները, ինչի համար ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Գոլդ Ֆայեր» ՍՊԸ ընկերությանը տուգանել է 100 հազար դրամով: Ստացվում է, որ Սարգիս Հովհաննիսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին: Իրականում «Դվին» հյուրանոցի թիկնապահը զանգահարել և հրավառության համար բանավոր թույլտվություն ստացել է ՊՊԾ-ից»: Մանրամասները՝ թերթի համարում։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
