«Երբ Հայաստանի ղեկավարությանը հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք». Պուտին
![]() 540 Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 13:42 Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, պատասխանելով արցախյան կարգավորման վերաբերյալ լրագրողի հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Գաղտնիք չէ, որ մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան․ դրանք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ այնպես, որ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեպետ մենք 10-15 տարի փորձում էինք համոզել։ Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք։ Վերջնարդյունքում հանգեցին այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է։ Բայց խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքի մեջ չէ: Հարցն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ ու պրահյան հայտարարությամբ՝ թղթով ամրագրել»,- նշել է Պուտինը։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
