«Էս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբերով» հետ ուղարկել». Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Նախօրեին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։ ԱԺ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը. «Հերթական անգամ ընդդիմությունը, համատեղելով իր ջանքերը, արյունռուշտ կոչերը էն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն ու կուտակում սահմաններին, անում է նմանատիպ հայտարարություն: Հետո էստեղից հայտարարում է, որ՝ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը: Կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել ու Վայբերի SMS-ներին կանչ չանվանել: Բոլորս էլ գիտենք, թե կանչ կոչվածը ինչի հետ եք, աշխարհագրական որ կետից եք ստանում: Դրանք պահեք բացարձակապես սեփական ընթերցանության համար: Ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ արյունռուշտ կոչերից ու ոչ էլ ձեզնից: Էս ելույթը կարող եք թարգմանել ու Վայբերով հետ ուղարկել»,- նշել է Ալեքսանյանը:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1111:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
4510:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
13710:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
17509:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
5509:36
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»
6209:30
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»
6909:24
Իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
7209:18