Հայկ Մարությանը երկմտում է՝ վերցնել ավագանու մանդատը, թե ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ, և օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը և քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին և այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել:
Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, և առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն և հեռանալու»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1111:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
4510:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
13710:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
17509:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
5509:36
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»
6209:30
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»
6909:24
Իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
7209:18