«Ավելի մեծ սուտ ես չեմ լսել». Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարություններին՝ ասել է, որ Փաշինյանը ստում է. «Ասում է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայականն է, դրանով աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը: Ավելի մեծ սուտ ես չեմ լսել: ՀՀ-ն իր անկախությունը հռչակեց սեպտեմբերի 23-ին՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիման վրա, բայց աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը, երբ ԽՍՀՄ ազգությունների խորհուրդը հայտարարեց, որ Սովետական միությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ու տարածքային միավոր այլևս գոյություն չունի: Ալմա-Աթայում ՀՀ-ն որոշեց միանալ ԱՊՀ-ին, ոչ թե որոշեց անկախություն հռչակել: Այ սենց պրիմիտիվ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը»,- նշել է պատգամավորը:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1111:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
4510:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
13710:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
17509:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
5509:36
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»
6209:30
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»
6909:24
Իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
7209:18