Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան չեն չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները
![]() 1460 Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 22:12 ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները ԵՄ-ին ծանուցել են, որ մտադիր չեն հոկտեմբերի 18-ին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Նրա խոսքով, ինքը նամակ է ստացել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի ղեկավարներից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) իրականացման վերաբերյալ։ Բորելն ընդգծել է, որ երեք պետությունների նախարարները կարծում են, որ Իրանը 2019 թվականից ի վեր չի կատարում իր պարտավորությունները, և խնդիրը չի լուծվել վեճերի լուծման մեխանիզմի միջոցով։ Մինչ այս Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է ուշադիր հետևել Իրանի կողմից բացված 6 միլիարդ դոլարի չսառեցված ակտիվների ծախսերին և կարող է կրկին սառեցնել դրանք։ Միլլերն ընդգծել է, որ Կատարի բանկային հաշիվներին փոխանցվելուց հետո իրանական ակտիվները կհայտնվեն ԱՄՆ ֆինանսների նախարարության «խիստ վերահսկողության ներքո»: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
