ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը
![]() 342 Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 18:54 ՄԻԵԴ-ը մերժել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով հարազատների դիմումը։ Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ դատարանը գտել է, որ խոսքն աճյունի մասին է, և անհապաղ միջոցի կարիք չկա, այդ պատճառով էլ դին վերադարձնելու հարցը անհապաղ չեն քննարկելու։ «Մեզ համար այս որոշումն անսպասելի էր։ Ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի անդամները հայրը, մայրը, քույր-եղբայրները Արցախում են ու շատ վատ վիճակում։ Միաժամանակ, Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն, բանակցություններ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ չկան։ Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությունը՝ Սաֆարյանն ասաց, որ այս տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան հետ վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք՝ հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ չգիտեն՝ ինչ են անելու»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
