«Էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ սանմաքրման հնգամյակը գերակատարենք». Նիկոլ Փաշինյան

Երևանի քաղաքապետարանի առջև ՔՊ-ի հանրահավաքի բեմից Նիկոլ Փաշինյանը դիմեց իր քաղաքական հակառակորդներին: «Խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, արյունով Երևանը վերցնել ուզողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել: Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ: Սա առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ: Սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է: Դե մի հատ, կներեք կոշտ բառապաշարի համար, բայց մարդիկ կան, որ ուրիշ բառապաշար չեն հասկանում: Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Էնքան բախտներդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք, ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հնգամյակը կատարենք ու գերակատարենք, դե բախտներդ փորձեք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել էր. «Երևանը փոխվելու է քրտինքով, եթե Փաշինյանը համառություն անի, նաև՝ արյամբ»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
4509:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4609:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
4909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
12003:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
13201:06
«Հայաստանը դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյան
13500:06
«Բազմաթիվ մարդիկ ապօրինի կալանավորված են և նույն վտանգի տակ են»․ Հովհաննես Իշխանյան
12700:00