«Դավադրապաշտական պլանի համաձայն` Աննան պետք է դառնա Երևանի 1-ին կին քաղաքապետը, իսկ հետո էլ 1-ին կին վարչապետը». Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքապետը Ես եմ, վարչապետը նույնպես
ՔՊ-ը ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը արտահերթ համապետականը, Սահմանադրության հանրաքվեն, Եկեղեցու կործանման, ԵԱՏՄ-Եվրամիություն, ՀԱՊԿ-ՆԱՏՕ օրակարգերը դեռ չմարսած կենաց մահու պայքար է սկսել Երևանի դիվանբաշու աթոռի համար։
Տիկնանց տկին Աննա Հակոբյանի այսօրվա լայվը մեղմ ասած դատավճիռ էր, որը նա կարդաց Ավինյանի մասով, որը պատասխանատու է «ոչ ֆրենդլի» քաղաքի համար և պարտավոր էր լուծել խցանումների հարցը և չտրվեր գյորմամիշի պես շինթուլտվությունների տրամադրման գայթակղությանը։
Քաղաքային շշուկների համաձայն Ավինյանի կարողությունը հասնում է հարյուրավոր միլիոն դոլլարների և նա վերածվել է ժամանակակից Մոնթեսումա II-ի կամ Թութանխամոնի, չնայած վերջինիս դերը ստանձնել է Լիդիանի գլխավոր հանքափոր Գնել Ռամզեսիչը։
Մինչև ՔՊ-ամերձ կուլիսներում թեժ քննարկում են թե ո՞վ պետք է զանգը կախի կամ ինչպե՞ս պետք է զգետնեն սակուրաների տիրակալին և ո՞վ պետք է փոխարինի նրան, հայտնվում է Աննա Հակոբյանը և ոչ բառացի ասում Ես եմ նոր քաղաքապետը, հանգիստ նստեք տեղներդ։
Դավադրապաշտական պլանի համաձայն՝ Աննան պետք է դառնա Երևանի 1-ին կին քաղաքապետը, իսկ հետո էլ 1-ին կին վարչապետը, այս պայմանո՞վ է նա հետ վերադարձել տուն, հարցրեք իրեն։ Ինչպես «Человек с бульвара Капуцинов» ֆիլմում են ասում «Եթե կինը ինչ որ բան ուզում է պետք է տաս, այլապես ինքը կվերցնի», իսկ Աննա Հակոբյանի սիրտը իշխանություն է ուզում։
Հ.Գ. Կարծում եմ պետք է սկսել ընդհատակյա աշխատանք Երևանի կառավարության կազմի ձևավորման ուղղությամբ (ցանկացողներ կա՞ն) թե սա՞ էլ կկոչեն իշխանական օրակարգի արձագանք կամ իմիտացիա, ինչպես Ալիևյան սահմանադրության դեպքում»։

«Գեղամին ասեք՝ Մգեր Արմենիայի օրը չընկնի». Արգիշտի Կիվիրյան
3922:00
«Դավադրապաշտական պլանի համաձայն՝ Աննան պետք է դառնա Երևանի 1-ին կին քաղաքապետը, իսկ հետո էլ 1-ին կին վարչապետը». Արեգ Սավգուլյան (լուսանկար)
4021:54
«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի
7121:25
«Մարդու մահը չի կարող այսպես մեկնաբանվել». Արամ Աբրահամյան
4521:12
Մայրն ահազանգում է՝ վերահսկիչը երեխային իջեցրել է անծանոթ կանգառում, քանի որ նրա փոխարեն հայրն էր վճարել
7120:48
«Անբարոյական են բոլոր նրանք, ովքեր իշխանություններին ասում են՝ դուք մարդ եք սպանել». Գեղամ Նազարյան
7520:06
«Որքանո՞վ է այդ սովորությունը համատեղելի իր զբաղեցրած պաշտոնի հետ»․ Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
7420:00
«Իրավապահ համակարգը իրավունքների պաշտպանության համար է, ոչ թե սահմանափակման». Տարոն Սիմոնյան
8219:00