«Իրանը հնարավորության դեպքում պատրաստ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ»․ Իրանի փոխնախագահ

Երևանում կայացած հայ-իրանական բարձրաստիճան հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, անդրադառնալով հարցին՝ ՀՀ-ի ինքնիշխանությունը շարունակո՞ւմ է կարմիր գիծ լինել Իրանի համար, նշել է․ «Ես տնտեսական ոլորտի պատասխանատու եմ, քաղաքական հարցերը քաղաքական գործիչներին հարցրեք»։ Հարցին՝ Իրանը պլանավորո՞ւմ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ և եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ գնով, Իրանի փոխնախագահը պատասխանել է․ «Քաջատեղյակ եք, որ Իրանն աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է։ Եվ եթե Իրանն ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, էլ ի՞նչ ավելի լավ գործընկեր, քան ՀՀ-ն է, որտեղ կարող ենք արտահանել․․․ Քննարկվել են էներգետիկ համագործակցության բոլոր ուղիները․ դա կլինի գազի ոլորտին, էլեկտրաէներգիային, դիզվառելիքի ոլորտին, օդանավի վառելիքի ոլորտին վերաբերող և թե նույնիսկ Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ապահովման վերաբերյալ։ Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել է երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որն էլ ստորագրվեց»։

«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya
6522:13
«Իրանը հնարավորության դեպքում պատրաստ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ»․ Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
5022:06
Փաշինյանը Փարիզում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)
4021:42
«Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյան
5321:18
«Մահվան վիճակագիրները․ կարևորը՝ իրենք ողջ են և առողջ»․ Էդգար Ղազարյան
5920:54
«Oրական միջինում 3-4 մարդ է մահանում այս ախտորոշմամբ»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
7320:36
«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
8219:48
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ
8119:24