«Դիլիջանցիները վախենալով են տնից դուրս գալիս». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թափառող, անտեր շները՝ տուրիստական Դիլիջանի փողոցների տեր
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին հարցում եմ ուղարկել, թե համայնքապետարանն ի՞ նչ միջոցներ է ձեռնարկում Դիլիջանում թափառող կովերի, ձիերի, շների դեմ։ Նա պատասխանել է․ «Համայնքապետարանի կողմից ամենօրյա ռեժիմով կազմակերպվում են վերահսկման և կանխարգելման աշխատանքներ հնարավորինս արգելելու կովերի և ձիերի մուտքը բանուկ, երթևեկելի տարածքներ, իսկ թափառող շների համար իրականացվում են ստերջացման աշխատանքներ, որը կրելու էն շարունակական բնույթ»։ Դիլիջանցիները շատ դժգոհ են քաղաքում, հատկապես Գետափնյա և Ջրհողեր թաղամասերում անտեր, թափառող շների մեծ քանակությունից, բնակիչների վրա դրանց հարձակումներից։ Ֆեյսբուքի «Դիլիջանցիք» խմբում Դիլիջանի բնակչուհի Սյուզի Սիմոնյանը գրել է, որ բնակիչները վախենալով են տնից դուրս գալիս, իրենց երեխաներին չեն թողնում դուրս գան, որ շների հարձակմանը չենթարկվեն։ Ասյա Ծատուրյանը հայտնում է, որ որ իր ծոռան վրա 4 անտեր շուն են հարձակվել։ Մերի Հովհանիսյանի խոսքերով՝ մի քանի օր առաջ քաղաքային այգում շների մի խումբ հարձակվել է իր 75-ամյա հարևանի վրա, շներից մեկը նրա ոտքը երկու տեղից կծել է, ծեր մարդը հիվանդանցում է, ուր 10 պատվաստում պետք է ստանա, կատաղած շունն էլ տեր չունի, որպեսզի տուժածը նրանից իմանա, թե շունն իրեն կծելուց հետո սատկե՞լ է, թե ոչ»։

Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
177Երեկ, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
28222.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
39521.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
63919.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
191918.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
96013.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
122208.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
125507.09.2026, 13:06