«Եթե ցանկանում են, որ հայի հայրենիքը մնա և չոչնչանա, պետք է կանխեն և բացառեն ուկրաինացման սցենարը». Գարիկ Քեռյան
![]() 601 Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 02:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ողջ հասարակությունը, բոլորն անխտիր, քաղաքական բոլոր ուժերը, ազդեցիկ գործիչները հայրենիքում և Սփյուռքում, եթե ցանկանում են, որ հայի հայրենիքը մնա և չոչնչանա, պետք է կանխեն և բացառեն ուկրաինացման սցենարը: Սա այն սցենարն է որից հետո ոչինչ չի մնա, բառիս բուն իմաստով: Հայաստանը կարող է լինել, կոմունիստական, հհշական, հանրապետական, քպական իշխանությամբ, ժողովրդավար կամ ավտորիտար, մեկ կզարգանա մեկ էլ ոչ, բայց լավ, թե վատ կգոյատևի ապագա սերունդների համար, եթե հիմա հաջողվի խուսափել ուկրաինացման սցենարից: Իրադարձությունների ընթացքը, սուր արձագանքները Թեհրանից և Մոսկվայից լուրջ մտահոգություն են առաջացնում: Հայաստանը տարածքի, ռազմավարական խորության, տնտեսության, էներգետիկ աղբյուրների և ռազմական կարողությունների առումով ի վիճակի չէ կրել ուկրաինական սցենարի ծանրությունը: Սա է գերխնդիրը, որը չլուծելու պարագայում մնացածը դառնում է անիմաստ: Միավորենք բոլոր ուժերը և խուսափենք այս սցենարից: Մտորումներ քաղաքային ընտրության նախօրեին»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
