Արտակ Գալստյանը կհրաժարվի՞ մանդատից. ինչ է սպասվում կալանավորված անձի դեպքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել և քաղաքապետ ընտրել, ու այս միտքը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի թիմին:
Նրանք որոշել են վերահաշվարկի համար դիմել ԿԸՀ՝ հույսով, որ այդպես գոնե կկարողանան ձայներ ավելացնել: ՔՊ-ն նաև հույս ունի, որ մեկ մանդատ «կգողանա» ընդդիմադիրներից, որպեսզի անհրաժեշտ քվեներ ապահովի, և Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա: Կուսակցությունը երեկ քննարկել է տարբերակ. «Հանրային ձայն» կուսակցությունը, որը 7 մանդատ է ունենալու ավագանու կազմում, ունի կալանավորված 1 անդամ։
Այսինքն, փաստացի, քվեարկության կարող է մասնակցել 6 հոգի, եթե Արտակ Գալստյանը չհրաժարվի ավագանու իր մանդատից:
Պարզեցինք, որ Ընտրական օրենսգրքում այդ մասով որևէ հստակեցում առկա չէ, և կարող է լինել երկու սցենար. կա՛մ պետք է միջնորդություն ներկայացվի նախաքննական մարմնին կամ դատախազին, որ խափանման միջոցը վերանայեն, ավագանին ներկայանա նիստին, քաղաքապետ ընտրի, կա՛մ ընտրված ավագանին պետք է հրաժարվի մանդատից, որ հաջորդ համարն ընտրվի ու մասնակցի նիստերին։
Այսինքն, եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել այդ մեկ ձայնը, ինչը շատ կարևոր է, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից։ Եթե ոչ, կստացվի, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները ունեն ճիշտ այնքան մանդատ, որքան Մարության-Թևանյան-Գալստյան դաշինքը:
Այսպիսով՝ ՔՊ-ին պակասում է 1 մանդատ, որ Ավինյանին դարձնի քաղաքապետ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
8818:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
17114:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
20211:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
20610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12509:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11709:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
14201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14700:24