«Ոգևորվել ՄԱԿ ԱԽ նիստի բոցավառ ելույթներով` նշանակում է ապրել տեսարանով». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը այդպես էլ չհասկացան, որ միջազգային ատյաններում հարց բարձրացնելը մի բան է, իսկ հարց լուծելը՝ լրիվ այլ բան։ Դիրքորոշում ներկայացնելը քիչ է, հուզախառն ելույթ ունենալը բավարար չէ, քանի որ դրանից զատ անհրաժեշտ է փակ դռների ետևում սեփական մոտեցումները ընդունելի և ընկալելի դարձնել նաև գործընկերների համար։
Այս պարզունակ գիտակցման բացակայությամբ հինգ տարի շարունակ ՀՀ իշխանությունը զբաղված է միայն խրոխտ ելույթներ ունենալով, ինքնավստահ դեմքի արտահայտությամբ դիրքորոշում ներկայացնելով, որոնք փաստացի՝ որպես կանոն, մնացել են չլսված, չընկալված։ Փոխարենը ունենք տասնյակ անլուծելի հարցեր, արյուն, վիշտ, ողբերգություն և կորսված երկիր։
Իսկ տպավորվել, ոգևորվել ՄԱԿ ԱԽ նիստի բոցավառ ելույթներով, նշանակում է ապրել տեսարանով, հմայվել ականջներով՝ չնկատելով գործընթացի բուն էությունն ու անտեսելով արդյունքը, որը մեր օգտին չէ»։

«Մոդուլային ատոմակայանը, մեծ հավանականությամբ, մեզ չի հերիքելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1415:06
«Մինչև ՀՀ-ի՝ սանկցիաների տակ հայտնվելու ռիսկը, մենք Իրանի հետ կմնանք զուտ բարեկամական տրամաբանության մեջ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2714:54
«Հեքիաթների նոր շարան է բստրում»․ Արթուր Դանիելյան
4414:36
«Սահմանադրական երաշխիքների ետևում թաքնված որոշ մարդիկ պաշտպանում են ոչ թե պետությունը, այլ իրենց ընկերներին՝ կոռուպցիոն կլանների անդամներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4614:18
«Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը»․ Ագնեսա Խամոյան (լուսանկար)
5414:00
«Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը»․ Խալաֆ Խալաֆով
9013:54
«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:31
«Կառավարության փիառ-միջոցառումների իրական հետևանքները»․ Դավիթ Գալստյան
5613:30